Ստեղծվել է 1998թ. երգիչ-երգահաններ Արամ Րիանի և Գայայի կողմից: Ստեղծագործում է անգլերեն, հայերեն, իսպաներեն և ռուսերեն լեզուներով: Լինելով բրիտփոփ (ժամանակակից բրիտանական փոփ և ռոք) ոճի առաջին ներկայացուցիչը Հայաստանում` կատարում է ծանր ռոքի, ջազի, հեղինակային երգի և սիմֆոնիկ ժանրի երաժշտություն: «Վոքս» մեկնաբանվում է լատիներենում «ձայն», «ձայն բարբառո անապատի» կամ «հատոր իքս» «անդադար աշխատանքի ընթացք»: 1998թ. Հայաստանում ձայնագրել և թողարկել է առաջին նախագիծը` «Կայենի կրքերը» ռոք-դրաման: Հետագայում մեկնել է Մեծ Բրիտանիա, որտեղ թողարկել է «Hand on the plough» ակուստիկ ալբոմը: 2003թ. Բրիտանիայի ազգային գոսպել մրցանակաբաշխության ժամանակ սկավառակի «No Matter», իսկ 2004թ.` «Gone With The Wind» երգերի շնորհիվ խումբը ճանաչվել է «Լավագույն բրիտանական խումբ»: Երկու ստեղծագործություններն էլ տևական ժամանակ հնչել են «BBC» ռադիոկայանով: «No Matter» երգը հետագայում ընդգրդկվել է «Բրիտանական գոսպելի լավագույնները» պաշտոնական ձայնասկավառակում: 2006թ-ից ընտրել է ավելի բազմաժանր ուղի, որն էլ արտացոլվել է հաջորդ` «Lifewise» ալբոմում: 2010թ. թողարկել է առաջին հայերեն «Made In Երևան» ալբոմը: 2012թ. պատրաստել է նոր ալբոմներ ռուսերեն («Эндорфин» և «Сто лет тому вперед») և իսպաներեն լեզուներով: