Ծնվել է Բաքվում: 1934թ. ավարտել է Մոսկվայի Վխուտեինը: Դասավանդել է Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Օմսկի, Քիշնևի գեղարվեստի ուսումնական հաստատություններում, 1946թ-ից` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1963թ-ից` պրոֆեսոր, 1946-76թթ` գծանկարի ամբիոնի վարիչ): Ստեղծագործել է գրաֆիկայի և երփնագրի բնագավառներում: Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչներից է հայ կերպարվեստում: Գործերից են` «Զանգվի ափին» (1946թ.), «Մարսիասը և Վեներան» (1950թ.), «Ինքնանկար» (1962թ.), «Դանթե» (1965թ.), «Հուդիթ» (1966թ.), «Ներկարար Հակոբը» (1967թ.) և այլն: Հեղինակել է նաև հորինվածքի, հեռանկարի, գծանկարի և գույնի մասին տեսական աշխատություններ: 1934թ-ից մասնակցել է միութենական և հանրապետական ցուցահանդեսների: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: