Zark Foundation

Վրեժ Ներսեսյան

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Ծնվել է 1948թ. դեկտեմբերի 15-ին, Թեհրանում: 1958-65թթ նախնական կրթությունն ստացել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում: 1965-68թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, 1969-75թթ՝ Լոնդոնի համալսարանի Քինգս քոլեջում։ 1975թ-ից Բրիտանական թանգարանի հայկական բաժնի վարիչն է, 1987թ-ից՝ Քրիստոնյա Արևելք բաժնի վարիչը, 1983թ-ից, միաժամանակ՝ Լոնդոնի Սբ. Պետրոս հայկական եկեղեցու քահանա: Հրատարակել է բազմաթիվ աշխատություններ, որոնք վերաբերում են Հայ եկեղեցու և գրքի պատմությանը, աստվածաբանությանը, մանրանկարչության արվեստին։ Մեծ Բրիտանիայի տարբեր գրադարաններում և կրթարաններում հայտնաբերել է 12-17-րդ դարերի հայկական 280 ձեռագիր: Ստացել է աստվածաբանության մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի կոչում։ 1988թ-ից անդամակցում է Լոնդոնի թագավորական ասիական ընկերությանը։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր է: