Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: 1890թ. ընդունվել է Կ.Պոլսի գեղարվեստի վարժարան: 1894-1912թթ եղել է Կովալևսկու և Ռեպինի արվեստանոցներում: 1899-1912թթ սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն ուսումնարանում: 1911թ. առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում` ռուս նկարիչների ընկերության ցուցահանդեսում: 1912-15թթ դասավանդել է Վանի Կենտրոնական վարժարանում, 1915-18թթ` Թիֆլիսի Գայանյան դպրոցում, 1921-29թթ` Երևանի գեղարդ տեխնիկումում (այժմ` Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): Եղել է փոքրաչափ բնանկարների, նատյուրմորտների վարպետ: Հայտնի գործերից են` «Դեղձեր» (1925թ.), «Արարատ» (1925թ.), «Ժողտան շինարարությունը» (1928թ.), «Արզնու բազալտ կտրողները» (1933թ.) և այլն: Երևանյան պարբերական մամուլում հաճախ հանդես է եկել ծաղրանկարներով և կատարել է մի շարք գրքերի ձևավորումներ: Նրա աշխատանքների մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: 1935թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: