Zark Foundation

Վրթանես Չալըխյան

Վրթանես Չալըխյան

Լեզվաբան

23 հունիս, 1803 - 28 դեկտեմբեր, 1834

Եղել է Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ։ 1827թ. լույս են տեսել նրա աշխարհաբարից և թուրքերենից գրաբար թարգմանելու մի ձեռնարկ՝ «Կրթություն գործնական հայկական գրոց բարբառո ըսա յուրաքանչյուր կանոնաց նորոգ քերականության» և «Քերականություն հայկազնյան լեզվի» աշխատությունը, որը 1885թ. Արսեն Այտընյանիկողմից վերամշակվելուց հետո դարձել է դասական գրաբարի ուսումնասիրության լավագույն աղբյուրներից մեկը։ «Քերականություն...»-ը ունի երկու մաս՝ ձևաբանության («խոսքի մասանց վրա ընդհանրապես») և շարահյուսության («Համաձայնության վրա»)։ Հեղիանկն ընդունել է 8 խոսքի մաս, տարբերակել անվան 10 հոլով, 9 հոլովում։ Աշխատության մեջ քննել է հնչյունափոխության դեպքերը, առանձնացրել դերանունների 4 էական տեսակ։ Բայի (դիմավոր) հատկանիշներն է համարել սեռը (չորս), ժամանակը, եղանակը, թիվը, դեմքը։ Տարբերել է 4 լծորդություն։ Նրա «Քերականություն...»-ը ունեցել է 9 հրատարակություն։