Zark Foundation

Վրթանես Սռնկեցի

Վրթանես Սռնկեցի

Բանաստեղծ

21 հունիս, 1507 - 16 օգոստոս, 1570

Վրթանես Կաֆացի
Ծնվել է Արարատյան գավառի Գիլան գյուղում, որտեղից գաղթել է Ղրիմ՝ Սեչով։ 1560թ-ից առաջ տեղափոխվել է Կաֆա։ Սեչովում եղել է տեղի հայկական եկեղեցու քահանա, Կաֆայում՝ եպիսկոպոս։ Գրել է երկու վկայաբանական ոտանավոր՝ 1567թ. Կաֆայում նահատակված Պարոն Լույսի մասին և մի քանի ոտանավոր-նամակ՝ ուղղված Լվովի հայոց արքեպիսկոպոս Գրիգոր Վարագեցուն։ Առավել արժեքավոր են «Ի վերայ Կաֆայուղութեան» և «Ոտանաւոր նորին Վրթանէսի ասացեալ...» բանաստեղծությունները։ Առաջինում նկարագրված է 1560թ. Կաֆայի սովը, երկրորդում այլաբանորեն արտահայտված է գրքի ու լուսավորության միջոցով այլադավանների հալածանքներից հայերին փրկելու գաղափարը։ Անտիպ ոտանավորները պահպանվում են Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերում։ Մահացել է Թեոդոսիայում: