Zark Foundation

Վրույր Փանոյան

Վրույր Փանոյան

Դերասան

3 սեպտեմբեր, 1907 - 25 մայիս, 1977

Ծնվել է Ղարաքիլիսայում (այժմ` Վանաձոր): Դերասանական գործունեությունն սկսել է 1929թ-ից` խաղալով տեղի թատրոնում: 1930-49թթ աշխատել է Ամո Խարազյանի շարժական թատերական խմբում, 1949-51թթ` Էջմիածնի թատրոնում: 1951թ-ից աշխատել է Արտաշատի Ա.Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Անձնավորել է կատակերգական-բնութագրական կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Կակուլի), «Խաթաբալա» (Իսայի), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Շմագա), «Անտառ» (Սչաստլիվցև), Ա.Շիրվանզադեի«Մորգանի խնամին» (Մինթոև), Ի.Ֆրանկոյի «Գողացված երջանկություն» (Միկոլա), Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար» (Նազար), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ», «Փորձադաշտ» (Բալաբեկ), Մոլիերի «Սկապենի արարքներր» (Սկապեն) և այլ ներկայացումներում: 1973թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Քաոս» (1973թ.), «Նահապետ» (1977թ.) և այլն: 1961թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է ՀՀ Արտաշատ քաղաքում: