Zark Foundation

Տաթևիկ Բոլշիկյան

Տաթևիկ Բոլշիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Ծնվել է 1990թ. հունվարի 9-ին, Երևանում: Պարող, պարուսույց Զոհրապ Բակալյանի կինն է: 2008-17թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում, 2008-13թթ՝ Մոսկվայի պարարվեստի պետական ակադեմիայում, որտեղ ստացել է մանկավարժ-բալետմայստեր մասնագետի որակավորում: 2007թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես մենապարուհի: 2012-16թթ դասավանդել է Երևանի պարարվեստի պետական քոլեջում: 2019թ-ից աշխատում է նաև Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլում: 2022թ-ից դասական պար է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Օպերայի և բալետի թատրոնի բալետային թատերախմբում հանդես է եկել մի շարք առաջնային դերերով՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» բալետում (Էգինա), «Գայանե» (Գայանե), «Դիմակահանդես» (Շտրալ), Ա.Ադանի «Ժիզել» (Միրթա), Պ.Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ» (Փերի), Ա.Շորի «Բյուրեղապակյա դղյակ» (Սառած ծաղիկների փերի), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Փողոցային պարուհի), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (Մազուրկա) և այլն: Բալետային թատերախմբի հետ հյուրախաղերի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն («Մեծ Թատրոն», Մոսկվա), Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Մալայզիա, Եգիպտոս, Բահրեյն և այլուր: