Ծնվել է 1986թ. օգոստոսի 16-ին, Երևանում: 2003թ. ավարտել է Երևանի Պ.Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը: Դպրոցին զուգահեռ սովորել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլին կից ստուդիայում: 2004թ. ավարտել է ստուդիայի լրիվ դասընթացը «անսամբլի պարուհի» որակավորմամբ: 2006թ. ավարտել է նաև Երևանի Ա.Բակունցի անվան էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը՝ «պարերի մենակատար» որակավորմամբ: 2005թ-ից աշխատում է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում որպես պարուհի: Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանի Դաաշնությունում, Ուկրաինայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թեհրանում, Թուրքիայում, Դանիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Վրաստանում, Հարավային Կորեայում: Անսամբլում որպես մենապարուհի հանդես է եկել «Սասունցի Դավիթ», «Սրերով պար», «Էլեգիա», «Թամզարա», «Նավասարդ» բեմադրություններում: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարութան պատվոգրի, 2013թ.` «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի, 2023թ.՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի: