Ծնվել է 1992թ. հունվարի 9-ին, Երևանում: 2009թ. ավարտել է Երևանի թիվ 75 միջնակարգ դպրոցը: 2009թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ֆակուլտետ: 2012-15թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Դավիթ Հակոբյանի արվեստանոցում: 2010-11թթ սովորել է նաև Հայաստանի Երգի պետական թատրոնի հաղորդավարական բաժնում: Հինգ տարի պարել է տարբեր պարի խմբերում և տարբեր ոճային պարեր: 2012թ-ից խաղացել է Երևանի Ուսանողական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են՝ Է.Ռոստանի «Սիրանո Դե Բերժերակ» (Ռոքսանա), Վ.Գիբսոնի «Սպիտակ վարդեր, վարդագույն փղեր» (Մոլի Իգան), Ա.Չեխովի «Անյուտա» (Անյուտա), Ն.Գոգոլի «Մեռած հոգիներ» (Գոգոլ), Ա.Պուշկինի «Պիկովայա դամա» (Լիզա), Կ.Գոլդոնիի «Ֆեոդալը» (Ռոզաուրա), Օ.Ուայլդի «Սալոմե» (Սալոմե) և այլն: Նկարահանվել է «Անավարտ թռիչք» (2014թ.), «Վերադարձ» (2015թ.), «Երկրաշարժ» (2016թ.) ֆիլմերում: 2015թ-ից աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում՝ որպես դերասանուհի: 2017թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակի՝ որպես «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի»: