Zark Foundation

Տաթևիկ Ղափլանյան

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

19 հունիս, 1952 - 22 դեկտեմբեր, 2010

Ծնվել է Երևանում: Եղել է բեմադրիչներ Հրաչյա Ղափլանյանի դուստրը և Արմեն Խանդիկյանի կինը: Երկար տարիներ աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաաղացած ներկայացումներից են` Ա.Մակայոնոկի «Հալածված առաքյալը» (Աղջիկ), Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (Վալյա), Գ.Պոլոնսկու «Ռեպետիտոր» (Կատյա), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Երանյակ), Վ.Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Մարի), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օֆելյա), Ժ.Անույի «Արտույտը» (Ժաննա), «Վայրի աղջիկ» (Վայրի աղջիկ, հեռուստաթատրոն) և այլն: 1993թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ խաղացել է Ա.Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» ներկայացման մեջ: 2005թ. մահացել է նրա դեռ 30-ը չբոլորած որդին, ինչից հետո ավելի հաճախ է ժամանել Երևան: 2009թ. Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Իմ անուշ տղա» ներկայացումը` նվիրված որդու հիշատակին: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում: