Ծնվել է Մոսկվայում: Եղել է գիտնական, ֆիզիկոս Աբրահամ Ալիխանովի որդին: 1966թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան: 1966-73թթ դասավանդել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտում, 1971թ-ից` Մոսկվայի կոնսերվատորիայում, որտեղ 1992թ-ից եղել է ամբիոնի վարիչ, 2005-09թթ` ռեկտորը (1992թ-ից` պրոֆեսոր): Վարպետության դասեր է առել ԽԱՀՄ-ի, ԱՄՆ-ի, Իսպանիայի մի շարք կոնսերվատորիաներում: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Աֆրիկայում: Կատարողական երկացանկում են եղղել Բախի, Ֆ.Լիստի, Ի.Ստրավինսկու, Պ.Հինդեմիտի, Ա.Շնիտկեի, Է.Դենիսովի, Ա.Խաչատրյանի ստեղծագործություններից: Եղել է մի շարք կոմպոզիտորների (Է.Դենիսով, Յու.Բուցկո, Գ.Բանշչիկով, Գ.Ֆրիդ) երկերի առաջին կատարողը: Հեղինակել է գիտամեթոդական աշխատություններ: Թողարկել է ձայնասկավառակներ: 1967թ. Փարիզում դարձել է Մ.Լոնգի և Ժ.Տիբոյի անվան միջազգային, 1985թ.` Հեղինակային իրավունքի հունգարական գործակալության մրցույթների դափնեկիր: 2002թ. արժանացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: