Zark Foundation

Տիգրան Այվազյան

Տիգրան Այվազյան

Դերասան

6 հունվար, 1893 - 21 նոյեմբեր, 1956

Բեմական գործունեությունն սկսել է 1922թ-ից, Երևանի Առաջին Պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգայի ակադեմիական թատրոն)` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Դ.Դեմիրճյանի «Կապուտան» (Խոսրոև), Մ.Ջանանի «Շահնամե» (Աստղագետ), Ա.Աֆինոգենովի «Ահ» (Զախարով) և այլն: Բացի թատերական դերերից, կերտել է մի շարք դերեր ֆիլմերում: Նկարահանվել է «Խասփուշ» (1927թ.), «Տունը հրաբխի վրա» (1927թ.), «Հաշիմ» (1928թ.), «Միշտ պատրաստ» (1930թ.), «Քրդեր-եզդիներ» (1932թ.), «Դավիթ Բեկ» (1943թ.) և այլ ֆիլմերում: 1935թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: