Ծնվել է 1945թ. հունվարի 27-ին, Երևանում: 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1974թ-ից հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության անդամ: Հայտնի գործերից են` «Լեռնային պար» (1982թ.), «Անտոն Չեխով» (1998թ.), «Վիլյամ Սարոյան» (2000թ.), «Անդրեյ Սախարով» (2001թ.), «Լեոնիդ Ազգալդյան» (2002թ.), «Ալեքսանդր Մանթաշով» (2012թ.), «Ավագ Պետրոսյան» (2014թ.) և այլ քանդակներ, որոնք հիմնականում տեղադրված են Երևանում: 1969թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների` Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում և այլուր: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: