Zark Foundation

Տիգրան Գամաղելյան

Տիգրան Գամաղելյան

Բանաստեղծ, լրագրող

Ծնվել է 1944թ. հունվարի 17-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Հայկական հանրագիտարանում, «Լույս» հրատարակչությունում, Մամուլի պետական կոմիտեում` վարելով պատասխանատու պաշտոններ: 1993-99թթ եղել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության քաղաքական վերլուծաբանը: Մամուլում հրապարակել է ավելի քան 500 հոդված, որից 100-ը` քաղաքական: 1992-2001թթ դասախոսել է Երևանի մի շարք բուհերում, ինչպես նաև աշխատել Արաբկիրի թաղապետարանի կրթության և մշակույթի բաժնում որպես գլխավոր մասնագետ: Հայաստանի ժուռնալիստների, 1989թ-ից` գրողների միության անդամ է: Կազմել և հրատարակել է հայ դասական գրողների (Գ.Զոհրապ, Դ.Դեմիրճյան, Ա.Իսահակյան, Ե.Չարենց) ժողովածուները: Նրա բանաստեղծությունները պարբերաբար տպագրվել են մամուլում: Հրատարակվել են նրա «Երգեհոն» (1980թ.), «Ստեղնաշար» (1985թ.), «Ժպիտներ» (մանկական, 1986թ.), «Երազող հեծյալներ» (արձակ, 1987թ.), «Առագաստն իմ մեջ» (1988թ.), «Երկունք լույսի» (1990թ.), «Մանկական հանդես» (2006թ.), «Անավարտ տաճար» (2006թ.), «Հյուր եղիր ինձ, Տեր» (2011թ.) գրքերը: Դասախոսում է Երևանի Մշակույթի համալսարանում։