Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1945թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1969-70թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1970-83թթ` Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Ստեղծել է բնապատկերներ, պատմամշակութային թեմաներով կոմպոզիցիաներ, որմնանկարներ, գրաֆիկական գործեր` «Սևան» (1985թ.), «Ժայռեր» (1990թ.), «Լավաշ թխող կանայք» (1996թ.), «Գողգոթա» (1996թ.), «Խաչելություն» (1997թ.), «Սբ. Հռիփսիմե» (1998թ.), «Հայոց դարձը» (2000թ., Սբ. Էջմիածնի վեհարան) կոմպոզիցիաներ, «Գրիգոր Նարեկացի» (1999թ.), «Մեսրոպ Մաշտոցը» (1999թ., եռանկար), Դավթաշեն գյուղի (ՀՀ Արագածոտնի մարզ) մշակույթի տան (1983-84թթ), Երևանի թիվ 185 (1986թ.) և թիվ 189 (1990-ական թթ) դպրոցների որմնանկարները: Ձևավորել է գրքեր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1995թ., 2000թ., 2003թ.): Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Սբ. Էջմիածնի վանքում, Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց թանգարանում և այլուր: 1985թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: