Zark Foundation

Տիգրան Հովհաննիսյան

Տիգրան Հովհաննիսյան

Թարգմանիչ, իրավաբան

1 մարտ, 1865 - 30 նոյեմբեր, 1921

Ծնվել է Թիֆլիսում: 1885թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1894թ.՝ Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժինը: 1895-97թթ Երևանում եղել է թեմական դպրոցի տեսուչ: Աշխատել է Թիֆլիսի և Բաքվի օկրուգային դատարաններում, կյանքի վերջին տարիներին ծառայել ՀԽՍՀ ժողկոմխորհի իրավաբանական բաժնում: Վարել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության և Բաքվի Գրասերների ընկերության նախագահի պաշտոնները: Գրականագիտական, իրավաբանական, թարգմանական գրվածքներով հանդես է եկել «Մշակ», «Գործ», «Մուրճ» պարբերականներում: Ռուս և համաշխարհային գրականությունից կատարել է թարգմանություններ՝ Լ.Տոլստոյի «Հարություն», Հ.Սենկևիչի «Առանց դավանանքի» վեպերը և այլն: Մահացել է Երևանում: