Ծնվել է 1992թ. սեպտեմբերի 7-ին, Երևանում: 2000-09թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, 2009-10թթ՝ Ամստերդամի Բալետի ակադեմիայում: 2010-13թթ որպես մենապարող աշխատել է Իսրայելում՝ հանրաճանաչ բալետի արտիստ, պարուսույց Վալերի Պանովի «Պանով Բալետ»-ում: 2013-15թթ որպես բալետի արտիստ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական, 2015թ.՝ Վորոնեժի, 2016-17թթ՝ Սարատովի ակադեմիական թատրոններում: 2017թ-ից հանդես է գալիս Թաթարստանի ազգային ակադեմիական թատրոնում որպես առաջին մենապարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Շուտ), «Շչելկունչիկ» (Չինական պար, Ստրուկ), «Քնած գեղեցկուհի» (Կապույտ թռչուն), Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (3 հովիվ և Միմ), Վ.Գավրիլինի «Անյուտա» (Մոդեստ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Սպա), Կ.Խաչատրյանի«Չիպոլինո» (Չիպոլինո), Շ.Գունոյի «Վալպուրգյան գիշեր» (Պան), արաբական «1001 գիշեր» (Ռուքս թռչուն), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Ժ.Մ.Շնայցհոֆֆերի «Սիլֆիդա» (Ընկեր), Տ.Կանտելինենի «Ձյունե թագուհին» (Կայ), Ա.Ադանի «Ժիզել» (Պա-դե-դե):