Zark Foundation

Տիգրան Միքայելյան

Տիգրան Միքայելյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1980թ. հուլիսի 19-ին, Երևանում: 1989-97թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում` Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ, 1997-98թթ` Շվեյցարիայի Բալետի բարձրագույն դպրոցում` Դենիս Վելթոնի ղեկավարությամբ: 1998թ-ից աշխատել է Ցյուրիխի պետական Բալետում` որպես արտիստ, 2003թ-ից` մենապարող: 2005թ-ից հանդես է գալիս Մյունխենի «Bayerisches Staatsballett» պետական բալետում` որպես մենապարող, 2007թ-ից` առաջատար մենապարող: Հանդես է եկել նաև Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Պարել է հետևյալ բալետային ներկայացումներում` Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ», Ա.Խաչատրյանի «Գայանե» և այլն: 1997թ. և 1998թ. արժանացել է շվեյցարական «Prix de Lausanne» դիպլոմի, ապա` գլխավոր մրցանակին, 1997թ.` «Ամադեուս» հայկական բալետի մրցույթի ոսկե մեդալին և Գրան Պրիի, 2007թ.` Մյունխենի «Մերկուր» թատրոնի մրցանակին և նոմինացվել է գերմանական թատրոնի մրցանակին: 2007թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: