Zark Foundation

Տիգրան Պոլատ

Տիգրան Պոլատ

Գեղանկարիչ

23 մարտ, 1874 - 17 փետրվար, 1950

Փոլադ Փոլադյան
Ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայրը եղել է հայ, մայրը` լեհ: 1888թ-ից հաստատվել է Փարիզում, որտեղ ստացել է իրավաբանի բարձրագույն կրթություն, միաժամանակ հաճախել է Էդգար Շահինի արվեստանոց: Ավելի ուշ սովորել է Ժուլիան ակադեմիայում, աշակերտել Ժ.Պ.Լորանսին և Բ.Կոնստանին: Աշխատել է օֆորտի բնագավառում: Գործերից են` «Փողոց Կահիրեում», «Փարիզի Էդգար Քինեյի շուկան», «Մահն ու փայտահատը», «Ինքնադիմանկար դստեր հետ», «Պ.Վեռլենի դիմանկարը» և այլն: Եղել է գրքի գրաֆիկայի նրբաճաշակ ու հմուտ վարպետ, նկարազարդել է Ա.Ֆրանսի «Սենտ Քլեռի ջրհորը» (1904թ.), Լաֆոնտենի «Առակների» ակադեմիական հրատարակությունը (1930թ.), Պ.Շենի «Առնետի հուշատետրը» և այլն: Նկարչի արվեստը աչքի է ընկնում դիտողականությամբ ու նուրբ արտահայտչականությամբ, սև ու ճերմակի հարուստ երանգավորմամբ: Մասնակցել է ֆրանսիական նկարիչ-փորագրիչների ընկերության տարեկան ցուցահանդեսներին, երկու անգամ արժանացել առաջին մրցանակի: 1927թ. ավելի քան 30 աշխատանքով մասնակցել է «Անի» խմբակցության ցուցահանդեսին: Ընտրվել է ֆրանսիական նկարիչների սալոնի ժյուրիի անդամ: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: Համաշխարհային պատերազմի տարիներին տեղափոխվել է Ֆրանսիայի Շարտրի շրջանի Շարպոն ավան, որտեղ էլ մահացել է: