Zark Foundation

Տիգրան Սուչյան

Տիգրան Սուչյան

Շեփորահար

Ծնվել է 1981թ. փետրվարի 15-ին, Երևանում: 6 տարեկան հասակից սովորել է երաժշտական դպրոցի երգեցողության, ապա` շեփորի դասարանում: 9 տարեկանից նվագել է «Արաբկիր», այնուհետև` «Արարատ» փողային նվագախմբերում: 1998թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1997թ-ից նվագել է Արսեն Ներսիսյանի «Ֆանկի բաս» խմբում, իսկ 1998թ-ից նվագում է Հայաստանի պետական ջազային նվագախմբում: 1999թ-ից զուգահեռ նվագում է նաև «Armenian Navy Band», 2004թ-ից` «Կատուներ», 2008թ-ից` «Նուզ» խմբերում: Համագործակցում է հայկական տարբեր երաժշտական խմբերի և երաժիշտների հետ: «Armenian Navy Band» խմբի կազմով մասնակցել է մի շարք միջազգային երաժշտական փառատոների՝ «Սֆինքս» (Բելգիա), «Բարբիքան» (Մեծ Բրիտանիա), «Jazz a Viene» (Ֆրանսիա) և այլն: «Կատուներ» խմբի հետ մասնակցել է Մոսկվայի «Ուսադբա» ջազային փառատոնին, Կաննում՝ «Միդեմ» ձառատոնին: 2008թ-ից նվագում է նաև «Ռեյնկարնացիա» խմբում, որի հետ մասնակցել է Բաթումիի ջազային, Սերբիայի Կուստենդորֆ քաղաքում կայացած կինո և երաժշտական փառատոներին (Էմիր Կուստուրիցայի հրավերով):