Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սովորել է Հալեպի գերմանական վարժարանում: Ծաղրանկարչության առաջին փորձերն արել է 1919թ.` Կոստանդնուպոլսի «Կավռոշ» երգիծաթերթում: 1921թ. Հալեպում կազմակերպել է «Երիտասարդաց միության թատերախումբը», բեմադրել և խաղացել է Ա.Շիրվանզադեի «Կործանվածը» (Սենեքերիմ), «Պատվի համար» (Սուրեն), «Նամուս» (Սեյրան), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա) պիեսներում: 1925թ. տեղափոխվել է Բեյրութ, որտեղ ծաղրանկարներով հանդես է եկել հայկական, ֆրանսիական և արաբական մամուլում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում, Հալեպում, Թեհրանում, Նոր Ջուղայում և Երևանում (1975թ.): Մահացել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: