Zark Foundation

Րաֆֆի Պետրոսյան

Րաֆֆի Պետրոսյան

Դաշնակահար

17 հուլիս, 1925 - 8 նոյեմբեր, 2011

Ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (դասատուներ՝ Ռ.Տիբեր, Մ.Չիամպի): Նրա համերգային ծրագիրն ընդգրկել է Յ.Բախի, Դ.Սկարլատտիի, Է.Գրիգի, Կ.Դեբյուսիի, Ս.Ռախմանինովի, Ա.Խաչատրյանիստեղծագործությունները։ Տարբեր ոճի ու ժանրի երկերի կատարման մեջ դրսևորվել է նրա կատարողական բարձր վարպետությունը, քնարականությամբ ներթափանցված ինքնատիպ մեկնաբանումը։ Երաժշտի համար հատուկ ստեղծագործություններ են գրել ու նրան ձոնել կոմպոզիտորներ Մ.Բելյարը, Պ.Լոնտրեն, Ն.Գալյոն, Ա.Կուգելը և ուրիշներ։ Եղել է նաև դիրիժոր, հանդես է եկել տարբեր երկրներում, տարբեր նվագախմբերի հետ։ Համերգային շրջագայություններով եղել է Եվրոպայի երկրներում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում: 1956թ. և 1957թ. հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, Թբիլիսիում, Մոսկվայում և այլ քաղաքներում։ Մահացել է Փարիզում: