Zark Foundation

Փայլակ Սարգսյան

Փայլակ Սարգսյան

Պարուսույց

18 մայիս, 1950 - 23 հունիս, 2023

Ծնվել է Երևանում։ 1971թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը, որից հետո որպես մենակատար աշխատել է Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլում։ Միաժամանակ դասավանդել է պարարվեստի պետական ուսումնարանի հայ ժողովրդական պարերի բաժնում։ 1978թ. 3 տարով գործուղվել է Մոսկվայի Մեծ թատրոնին կից պարարվեստի ակադեմիա, որտեղ ստացել է դասական և ժողովրդական պարերի մասնագետի որակավորում։ Երևանում և Մոսկվայում աշխատել է բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Վերադառնալով Երևան՝ նշանակվել է Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր։ Զուգահեռաբար եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի հայ ժողովրդական պարերի բաժնի վարիչ: Ազատ Ղարիբյանի հետ շրջելով Հայաստանի գյուղերով և շրջաններով հավաքագրել է հայկական ժողովրդական և ազգագրական պարեր։ Ստեղծել է ժողովրդական դասավանդման հինգ տարվա ուսուցման ծրագիր։ Բեմադրել է պարային համարներ մի շարք երկրներում և անվանի անսամբլներում, մասնակցել է պարային խմբերի ստեղծմանը տարբեր երկրների հայկական համայնքներում՝ Ֆրանսիա, Շվեյցարիա, Անգլիա, ԱՄՆ, Լիբանան, Սիրիա։ 1998թ. Մայր Աթոռ Սբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տանը հիմնել է «Նարեկ» պարային դպրոցը։ 2002-05թթ դասավանդել է Երևանի մշակույթի համալսարանում։ Մահացել է Երևանում: