Zark Foundation

Փառանձեմ

Փառանձեմ

Դերասանուհի

16 դեկտեմբեր, 1864 - 16 դեկտեմբեր, 1915

Փառանձեմ Սաղաթելյան, Սահակյան
Ծնվել է Թիֆլիսում: 1880թ. ունեցել է առաջին ելույթները Պետրոս Ադամյանի խմբում` Ախալցխա, Ալեքսանդրապոլ կատարած հյուրախաղերի ժամանակ: 1882թ., Թիֆլիսի Հայոց դերասանական խմբի փակվելուց հետո, հանդես է եկել Ս.Սաֆրազյանի խմբում (Գանձակ, Բաքու, Աստրախան), ապա Գրիգոր Աբրահամյանի հետ` Միջին Ասիայում և Պարսկաստանում: Խաղացել է նաև Սիրանույշի, Գ.Պետրոսյանի, Հովհաննես Աբելյանի, Օլգա Մայսուրյանի խմբերում: 1891թ-ից աշխատել է Թիֆլիսի և Բաքվի մշտական խմբերում` հաջողությամբ խաղալով բնութագրական և կատակերգական դերեր: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Շուշան, Էփեմիա), «Քանդած օջախ» (Սալոմե), «Խաթաբալա» (Խամփերի), Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սանամ), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Շողակաթ, Շուշան), Ա.Ցագարելիի «Խանում» (Խանում), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Աննա Անդրեևնա), Ա.Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն» (Կուկուշկինա), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Գերտրուդ) և այլն: Մահացել է Թիֆլիսում: