Zark Foundation

Փառնակես

Փառնակես

Դրամատուրգ

28 մարտ, 1850 - 9 դեկտեմբեր, 1912

Մակար Տեր-Սարգսյան
Ծնվել է Նախիջևանի Աստապատ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1872թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Ուսուցչություն է արել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Երևանում։ Գրել է մոտ 20 վոդևիլ ու կատակ («Խոլերա», «Նիսիա» («Չուտողի մալը ուտողին հալալ ա»), «Դասախոսություն», «Կկակղես, կուտես», «Ապուշներ», «Երկու կրակի մեջ» և այլն), որոնք ժամանակին խաղացվել են, նպաստել հայ թատրոնի զարգացմանը։ Դրանցում պատկերված են Երևանի նահանգի կյանքն ու կենցաղը, ծաղրված մարդկային թուլությունները, անտարբերությունը լուսավորության ու կրթության նկատմամբ։ Մահացել է Երևանում: