Zark Foundation

Քեթևան Արամյան

Քեթևան Արամյան

Դերասանուհի

17 հունվար, 1845 - 17 հունիս, 1877

Ծնվել է Ղազախի գավառի Մելիքքյանդ գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղ): Եղել է հայ պրոֆեսիոնալ թատրոնի առաջին ներկայացուցիչներից: 1862-73թթ խաղացել է Թիֆլիսում` Գևորգ Չմշկյանի թատերախմբում: Դերասանուհու արտիստական անհատականությունը ձևավորվել է մելոդրամներում և վոդևիլներում: Դերեր է կերտել Գ.Սունդուկյանի կատակերգություններում` «Խաթաբալա» (Քեթևան, Մարքրիտ), «Էլի մեկ զոհ» (Բարբարե), «Պեպո» (Շուշան): Ազգային ռեալիստական խաղաոճի ամենաբնորոշ ներկայացուցիչներից է եղել: Քութաիսիում մասնակցել է նաև վրացական խմբերի ներկայացումներին` վրացերենով կատարելով մի շարք դերեր: Մահացել է Քութաիսիում: