Արմենուհի Մանուկյան
Ծնվել է ԱՄՆ Չիկագո քաղաքում: Մանուկ հասակում երգել է տեղի հայկական եկեղեցում: 1947թ. առաջին անգամ հանդես է եկել ԱՄՆ Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքի ռադիոյով, որտեղ վարել է սեփական հաղորդումը շաբաթական 12 անգամ: Նկարահանվել է նաև երաժշտական կինոնկարներում։ Հանդես է եկել բալետում, երգել ռադիոյում և գիշերային ակումբներում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է հիվանդանոցում։ 1956թ-ից հեռուստատեսությամբ ներկայացրել է «Սեր Արմեն շոուն», կատարել ժողովրդական երգեր: 1959-60թթ խաղացել է «Սեր և ամուսնություն» բազմասերիանոց հեռուստաֆիլմում։ Երկար տարիներ վարել է ռադիոյի «Դադարեցրեք երաժշտությունը» հաղորդումը։ Թատրոնում հանդես է եկել «Փոքրիկ աշխարհ, ողջույն» և «Արյունարբու Մարին» ներկայացումներում։ 1961թ. պայմանագիր է կնքել «Մետրո Գոլդուին Մայերս» կինոընկերության հետ և նկարահանվել ավելի քան 15 կինոմյուզիքլներում, որոնցից են՝ «Տեղներդ վեր ընկեք» (1955թ.), «էյ, եկ թվիսթ պարենք» (1961թ.), «Զիմի Բ-ն և Անդրեն» (1980թ.) և այլն։ Մասնակցել է մի շարք փառատոների ու մրցույթների, դարձել դափնեկիր: Վերջին տարիներին բնակվել է Նյու Յորքում, որտեղ էլ մահացել է։