Գեղամ Դավիդյան
Ծնվել է 1953թ. հունիսի 19-ին, Լոս Անջելեսում: Վաղ հասակից աշխատել է հոր մոտ, սովորել մենեջմենտ և Լոս Անջելեսի արվեստի և դերասանության քոլեջում: Նկարահանվել է շուրջ 80 ամերիկյան ֆիլմերում, հեռուստասերիալներում, տեսահոլովակներում: Ֆիլմերից են` «Ամերիկյան ազնվամորի» (1977թ.), «Ամռան բիկինին» (1991թ.), «Երեքշաբթին երբեք չի գա» (1992թ.), «Մաքսիմալ ուժ» (1992թ.), «Սեռական մտադրություններ» (1993թ.), «Խոզապուխտի լռությունը» (1994թ.), «Կարմիր արևածագը» (1994թ.), «Պատրանքի թագավորություն» (1995թ.), «Մայիս» (2002թ.), «Միայնակը» (2003թ.), «Խոռոչներ» (2003թ.), «Բորատ» (2006թ.), «Բարին ընդ քեզ» (2007թ.), «Արյունոտ կիրակի» (2007թ.), «Ծանոթություն սպարտացիների հետ» (2008թ.), «Ջուլիա» (2008թ.), «Մեկուսացած փողոց» (2009թ.), «Չի մոռացվել» (2009թ.), «Խաղը սկսված է» (2010թ.), «Դուք չեք կարող համբուրել հարսնացուին» (2011թ.), «Արտիստը» (2011թ.), «Ֆիլադելֆիայում միշտ արևոտ է» (2013թ.), «Կարճ ժամանակ» (2014թ.), «Երկուսուկես մարդ» (2014թ.), «Ազատության մրցանակը» (2015թ.), «Մեծ երեխան» (2015թ.), «Ներկիր այն սև» (2016թ.), «Գնալ դեպի անդունդ» (2016թ.) և այլն: 2003թ-ից զբաղվում է ռեստորանային բիզնեսով: ՀՅԴ «Դրո» կոմիտեի և «Հայաստանի երեխաները» հիմնադրամի վարչության անդամ է: