Ծնվել է 1990թ. ապրիլի 27-ին, ՀՀ Արարատի մարզի Կանաչուտ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2005-07թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում, 2006-11թթ` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինտիտուտի դրամատիկ թատրոնի ռեժիսուրա բաժնում: 2011թ-ից ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մեդիա-հաղորդակցում, հասարակություն բաժնի մագիստրատուրայում: 2010թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Ա.Միլլերի «Սալեմի վհուկները» (Աբիգայլ), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերա» (Սելիա), «Աներևույթ գլխարկը» (Սալոմե), Ա.Քալանթարյանի «Բումերանգ» (Նազելի), Լ.Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» (Թագուհի), Ս.Զորյանի «Փայտե մարդը» (Տիրուհի), Ղ.Աղայանի «Արեգնազան» (Խարազան), Խ.Դաշտենցի «Ֆայտոն Ալեք» (Անուշ), Հ.Պարոնյանի «Ազգային գործիչը» (Հմայիլ), Գ.Սունդուկյանի «Ձեր աստվածը փողն է» (Նատո), Ժ.Անանյանի «Մեր տան տերերը» (Գայուշ), Ա.Այվազյանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Վարդուհի), Լ.Կամսարի «Մենք» և այլն: Մասնակցել է տարբեր փառատոների` «Իքս» միջազգային, Աղասի Այվազյանի անվան թատերական և այլն: Վերջինում իր մասնակցությամբ ներկայացումը արժանացել է երկրորդ մրցանակային տեղին` Ա.Այվազյան «Պոլոզ Մուկուչի կշեռքը»: 2012-13թթ աշխատել է նաև Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես սցենարիստ: