Zark Foundation

Քրիստափոր Թափալցյան

Քրիստափոր Թափալցյան

Արձակագիր

20 սեպտեմբեր, 1910 - 2 նոյեմբեր, 1967

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բուլամըխի գավառի Կոփ գյուղում։ 1930թ. ավարտել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) մանկավարժական տեխնիկումը, 1939թ.` Երևանի համալսարանի բանասաիրական ֆակուլտետը, 1950թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտին առընթեր գրական բարձրագույն դասընթացները։ 1930թ. եղել է ՀՀ Բազարջուղ գյուղի յոթնամյա դպրոցի տնօրենը, 1931-32թթ` Ապարանի շրջանի ժողկրթության տեսուչը, 1939թ-ից՝ Հայաստանի գրողների միության անդամ: 1940-41թթ աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում` որպես արվեստի ու գրականության բաժնի վարիչ։ 1941-45թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, եղել է 89-րդ հրաձգային հայկական դիվիզիայի «Կարմիր զինվոր» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1946-48թթ եղել է «Գրական թերթ»-ի գրական-գեղարվեստական բաժնի վարիչը։ 1950-55թթ աշխատել է Հայպետհրատում` որպես խմբագիր։ Հրատարակվել են նրա «Վիկտորիա» (1937թ.), «Կյանքի արշալույսը» (1939թ.), «Պատերազմ» (հ.1-4, 1946-65թթ), «Ոսկե հովիտ» (1955թ.), «Հայրենաշեն» (գիրք 1-2, 1963-73թթ) վեպերը: Ռուսերեն լույս է տեսել նրա «Պատերազմ» քառահատոր վեպի առաջին և երկրորդ հատորները (Մոսկվա, 1956թ.), «Ոսկե հովիտ» (Մոսկվա, 1959թ.) վեպը, «Հայրենաշեն» վեպի առաջին գիրքը (Մոսկվա, 1966թ.)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում։