Zark Foundation

Քրիստինե Գալստյան

Քրիստինե Գալստյան

Ֆլեյտահար

Ծնվել է 1982թ․ ապրիլի 20-ին, Երևանում: 1989թ․ ընդունվել է Երևանի երաժշտական միջնակարգ գիշերօթիկ դպրոց, սովորել է ֆլեյտայի բաժնում։ Ուսման տարիներին նվագել է դպրոցի փողային նվագախմբում: Նվագախմբով մասնակցել է բազմաթիվ փառատոների և արժանացել պատվոգրերի։ 1995թ. հաճախել է «Փարվանա» ժողովրդական գործիքների նվագախումբ: Նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Հայաստանի տարբեր շրջաններում։ 1996-97թթ նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Ռուսաստանի Ստավրապոլ և Սոչի քաղաքներում։ 1999թ. ավարտել է դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի մշակույթի համալսարանի ֆլեյտայի բաժին։ 2001թ․ ընդունվել է աշխատանքի «Արմեն-Ակոպ»-ի վոկալ կվինտետում, մասնակցել է «Կռունկ» փառատոնին։ Այստեղ աշխատել է մեկ տարի։ 2002թ․ մասնակցել է «Ազգային շնորհ» փառատոնին, արժանացել է «Հեղինակ-կատարող» պատվոգրի։ Նույն թվականին մասնակցել է «Սպիտակ կարապներ» փառատոնին և արժանացել առաջին մրցանակի։ 2003թ․ ավարտել է Մշակույթի համալսարանը։ 2004թ․ նվագել է «Քնար» ժողովրդական գործիքների նվագախմբում և համատեղ աշխատել է «Նազանի» անսամբլում։ 2005թ-ից աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում որպես մենակատար ֆլեյտահար։ 2016թ․ ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի բակալավրի աստիճանի դիպլոմ։ 2021թ. որպես ֆլեյտայի դասատու աշխատել է Երևանի Ա․Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում, իսկ հուլիսից աշխատում է Մ.Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում։