Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդ քաղաքում: 1930-34թթ սովորել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեխնիկումում (այժմ՝ Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան): 1939թ-ից մասնակցել է ցուցահանդեսների: Ավելի հայտնի է եղել գրաֆիկական աշխատանքներով: Նրա «Արփա-Սևան շինարարության 3-րդ շինհատվածը» (1977թ.) աշխատանքը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Մահացել է Երևանում: