Zark Foundation

Օգսեն Խոճասարյան

Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

29 հունվար, 1838 - 2 նոյեմբեր, 1878

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Զբաղվել է հրապարակախոսությամբ. նախ աշխատակցել է Կ.Փանոսյանի «Մանզումեի էֆքյար» հայատառ թուրքերեն թերթին, ապա 1868թ. հիմնել է «Օրագիրը», որը լույս է ընծայել կեսը հայերեն, կեսը՝ հայատառ թուրքերեն՝ թուրքախոս հայերի համար։ 1869թ. թուրքական կառավարությունը փակել է այդ թերթը։ Փոխելով անունը՝ կարճ ժամանակ հրատարակել է «Օրագիր Կ.Պոլսո» վերնագրով։ Հետագայում, երբ դա էլ է փակվել, 1874-78թթ հրատարակել է «Նոր դար» թերթը, սուր պայքարի մեջ լինելով Հակոբ Պարոնյանի հետ, որը նրան մտցրել է իր «Ազգային ջոջերի» մեջ։ Զբաղվել է նաև թարգմանությամբ։ Մահացել է Կոստանդնուպոլսում: