Ծնվել է 1940թ. դեկտեմբերի 27-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1966թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը: 1965թ. Թբիլիսիի երաժիշտ-կատարողների այսրկովկասյան մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակին և դափնեկրի կոչման: 1966-82թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Ա.Ապենդիարյանի «Ալմաստ» (Ալմաստ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Թամար), «Անուշ» (Սարոյի մայր), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Աննա), Ժ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամներիս), «Տրուբադուր» (Ազուչենա), «Դոն Կառլոս» (Էբոլի), Վ.Բելինիի «Նորմա» (Ադալջիզա) և այլն: 1992թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (2003թ-ից` պրոֆեսոր): 1984թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2016թ.՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: