Zark Foundation

Օլգա Քալանթարովա

Օլգա Քալանթարովա

Դաշնակահար

21 մարտ, 1877 - 8 նոյեմբեր, 1952

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, 1902թ.՝ Պետերբուրգի կոնսերվատորիայի Ա.Եսիպովայի դասարանը։ 1903թ-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (1926թ-ից՝ պրոֆեսոր)։ Կոնսերվատորիայի համերգներում հանդես է եկել որպես մենակատար և անսամբլի մասնակից (տրիոյի կազմում՝ Լ.Աուերի և Ա.Վերժբիլովիչի հետ)։ Իր մանկավարժական գործունեությամբ շարունակել և զարգացրել է Ա.Եսիպովայի դաշնակահարական դպրոցի դրույթները։ 1938թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):