Zark Foundation

Օնիկ Խնկիկյան

Օնիկ Խնկիկյան

Պատմաբան, հնագետ

Ծնվել է 1940թ. մարտի 12-ին, Բուլղարիայի Բուրգաս քաղաքում: Հետագայոմ տեղափոխվել է Հայաստան և 1966թ. ավարտել Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: 1988-96թթ եղել է Երևանի պետական համալսարանի, 1997-98թթ՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, 2005թ-ից՝ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի դասախոս: Աշխատությունները վերաբերում են Հայաստանի բրոնզի դարաշրջանի արհեստներին, Սյունիքի բրոնզ-երկաթեդարյան հուշարձանների քննությանը: Համահեղինակել է «Հին Շիրակավան. 1977-1981 թվականների պեղումների արդյունքները» աշխատությունը (2002թ.): 1998թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Մշակել է Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում պահպանվող Ճոչ-Տարից 1989թ. հայտնաբերված մ.թ.ա. 7-րդ դարի ուրարտական բրոնզե գոտին: Հրատարակվել են նրա «Արհեստները բրոնզեդարյան Հայաստանում» (1977թ.), «Syunik during the bronze and iron ages» (2002թ.), «Հայաստանի հնագիտություն (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը)» (2009թ.) աշխատությունները: