Zark Foundation

Օնիկ Ստեփանյան

Օնիկ Ստեփանյան

Դերասան

27 հուլիս, 1871 - 27 ապրիլ, 1930

Հովհաննես Ստեփանյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): Նախնական կրթությունն ստացել է Հին Նախիջևանի ծխական դպրոցում, ապա Թիֆլիսի Արհեստավորաց դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է 1891թ-ից, Թիֆլիսում: Հայկական թատերական մի շարք խմբերի հետ հյուրախաղերով հանդես է եկել Պարսկաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում: Հայաստանի սովետականացումից հետո, աշխատել է Ամո Խարազյանի հետ, ապա, 1922թ-ից աշխատել է Երևանի Առաջին Պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Էլիզբարով), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Օգսեն), Սոֆոկլեսի «Անտիգոն» (Կրեոն), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Օթար Բեկ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Յագո), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Օսիպ) և այլն: 1926թ. նկարահանվել է հայկական «Շորն ու Շորշորը» համր ֆիլմում: 1923թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Երևանում: