Ծնվել է Շամախիում: 1917թ. ավարտել է Պետերբուրգի օրիորդաց գիմնազիան: 1918թ-ից աշխատել է Դոնի Ռոստովի ռուսական, 1925թ-ից` Բաքվի հայկական, 1936թ-ից` Ստեփանակերտի թատրոններում: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, որոնցից են՝ Ա.Շիրվանզադեի «Նամուս» (Սանամ), «Չար ոգի» (Զառնիշան), «Պատվի համար» (Ռոզալիա), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Պայծառ), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Գերտրուդ), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Գալչիխա) և այլն: 1957թ. արժանացել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչման: Մահացել է Բաքվում: