Zark Foundation

Օրի Բունիաթյան

Օրի Բունիաթյան

Դերասան

15 դեկտեմբեր, 1895 - 16 ապրիլ, 1970

Իսրաել Բունիաթյան
Ծնվել է Նախիջևանի գավառի Ջահուկ գյուղում: Բեմական գործունեությունն սկսել է 1919թ., Երևանում, Հովհաննես Զարիֆյանի խմբում: 1922թ-ից աշխատել է Երևանի Առաջին պետթատրոնում (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)` որպես դերասան: Մարմնավորել է հիմնականում բնութագրային դերեր: Խաղացած ներկայացումներից են` Վ.Փափագյանի «Ժայռ» (Սահակ), Ա.Գուլակյանի «Արշալույսին» (Մխո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Զեմլյանիկա), Ն.Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (Շադրին), Մ.Գորկու «Հատակում» (Կլեշչ), Շիլլերի «Սեր և խարդավանք» (Վուրմ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Սրաֆիոն Գասպարիչ) և այլն: 1932թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի «Երկու գիշեր» (1932թ.), «Լույս ու ստվեր» (1933թ.), «Կարո» (1937թ.), «Մեր կոլխոզի մարդիկ» (1939թ.), «Սևանի ձկնորսները» (1939թ.), «Անահիտ» (1947թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.) և այլ ֆիլմերում: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: