Ծնվել է Դոնի Ռոստովում: 1948թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը, 1950թ.՝ Երևանի Թատերական ինստիտուտը։ 1950թ-ից եղել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ռեժիսոր։ 1969թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (1987թ-ից՝ պրոֆեսոր)։ Թատրոնում բեմադրել է մի շարք ներկայացումներ, որոնցից են՝ Ա.Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (1960թ.), Վ.Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» (1963թ.), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (1965թ.), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1970թ.) և այլն: 1982թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: 1987թ. տեղափոխվել է ԱՄՆ: