Խաչատուր Գևորգյան
Ծնվել է Հայաստանի Դիրաքլար (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Կառնուտ) գյուղում: Երեք տարեկանում կուրացել Է։ 1880թ. ծնողները նրան տարել են Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), հանձնել Ֆիզահուխնամքին, որի մոտ սովորել է սազ ու ջութակ նվագել, հմտացել է աշուղական արվեստի մեջ, հորինել իր աոաջին երգերը՝ հայերեն և թուրքերեն։ Ջիվանին, Զահրին, Ջամալին 1884թ. պատանուն շնորհել են վարպետի կոչում՝ տալով Ֆեյրատի մականունը։ Աշուղը շրջագայել է Արևմտյան Հայաստանում, հասել Կ.Պոլիս։ Ներկայացրել է Րաֆֆու, Խ.Աբովյանի, Ծերենցի, Մուրացանի պատմավեպերը՝ հարմարեցնելով համապատասխան երգեր։ Հորինել է հերոսապատում ասքեր՝ ազատագրական կռիվներից ու ժամանակի անցքերից, ձգտելով բարձրացնել ազգային ոգին ժողովրդական զանգվածների մեջ։ Նրա լեզուն մաքուր գրական հայերենն է՝ համեմված կենդանի լեզվի բառ ու բանով։ Աշուղի թուրքերեն երգերը մոռացվել են։ Եղել է Ալեքսանդրապոլի աշուղների վերջին տաղանդավոր ներկայացուցիչը։ Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):