Zark Foundation

Ֆայենբերգ Սարգսյան

Ֆայենբերգ Սարգսյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1948թ. սեպտեմբերի 1-ին, Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի թիվ 82 միջնակարգ դպրոցը: 1958-64թթ հաճախել է նկարչության և քանդակագործության ստուդիաներ, որոնք ղեկավարում էին Ն.Քոթանջյանը և Շ.Վաղարշակյանը: Մասնակցել է Չեխոսլովակիայում բացված «Աշխարհը երեխաների աչքերով» ցուցահանդեսին և արժանացել 1-ին մրցանակի (ոսկե մեդալ): 1965-71թթ աշխատել է Երևանի ֆրեզերային հաստոցների գործարանում: 1971-75թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետում: 1975-76թթ ծառայել է Խորհրդային բանակում: 1976թ-ից դասավանդում է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնում (2014թ-ից՝ պրոֆեսոր): 1987թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հեղինակել է մի շարք գիտական հոդվածներ և 4 մեթոդական ձեռնարկ՝ «Արվեստը և նրա բազմաբնույթությունը: ՀՊՄՀ 90 ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու» (2012թ.), «Կերպարվեստի նախնական ուսուցման առանձնահատկությունները» (2012թ.), «Կոմպոզիցիա» (2013թ.), «Կոմպոզիցիայի ուսուցման ծրագրային բովանդակությունը բուհում» (2013թ.), «Կոմպոզիցիայի հիմնական տարրերը կերպարվեստում» (2013թ.): Մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, ունեցել է անհատական ցուցահանդես Մոսկվայում, Հոլանդիայում, Երևանում (Ժամանակակից արվեստի թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ): 2003թ. արժանացել է Հայաստանի ազգային պատկերասրահի դիպլոմի, 2008թ.՝ Արցախի Քարվաճառի պատկերասրահի պատվոգրի: