Zark Foundation

Ֆելիքս Եղիազարյան

Ֆելիքս Եղիազարյան

Գեղանկարիչ

16 օգոստոս, 1947 - 23 նոյեմբեր, 2014

Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1970թ-ից մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային խմբակայինի ցուցահանդեսների և բիենալեների` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, Չեխոսլովակիա, Պորտուգալիա, Իտալիա, Չինաստան և այլուր: 1981-88թթ եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը: 1983թ-ից ունեցել է ավելի քան 20 անհատական ցուցահանդես տարբեր երկրներում: 1974թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1997թ-ից` «Figuration Critique» նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ: Եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ: Աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում և մասնավոր հավաքածուներում: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Լոս Անջելեսում: