Գևորգ Կարապետյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Գրել-կարդալ սովորել է վաղ հասակում։ Ինը տարեկանում աշակերտել է Զահրուն, հմտացել աշուղական արվեստի մեջ, սովորել սազ ու ջութակ նվազել։ Իմացել է գրական թուրքերեն։ Իր վարպետի հետ շրջել է Արևմտյան Հայաստանի հայաբնակ վայրերը, երգել հայերեն ու թուրքերեն երգեր, գրել իր առաջին բանաստեղծությունները։ Ստացել է վարպետի կոչում։ Մասնակցել է աշուղական մրցույթներին։ Ստեղծագործել է աշուղական արվեստի գրեթե բոլոր ժանրերով, քարոզել ազնվություն, բարեգործություն, աշխատասիրություն, հայրենասիրություն։ Աշուղի թուրքերեն երգերը մեզ չեն հասել։ Հայերեն երգերից բացի նրանից մնացել են գեղեցիկ դաստաններ։ Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):