Ծնվել է 1936թ. օգոստոսի 2-ին, Երևանում: Գեղանկարիչ Վլադիմիր Գրիգորյանի կինն է: 1957թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958թ.՝ պրոֆեսոր Անատոլի Պապյանի արվեստանոցը: Աշխատելով կերպարվեստի բոլոր ժանրերում՝ նախապատվությունը տվել է դիմանկարին: Նկարներում գերակշռում են կանանց ու մանուկների կերպարները: Աշխատանքներից են՝ «Փախստականներ», «Մայր Թերեզա», «Երաժշտություն», «Երաժիշտները», «Աղոթք», «Աստվածամայրը մանկան հետ», «Աղջիկը գլխարկով», «Նկարիչ Վլադիմիր Գրիգորյանիդիմանկարը» և այլն: 1961-74թթ ամուսնու հետ ապրել և աշխատել է Ղազախստանում: 1972թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1992-93թթ նրանք աշխատել են Ավստրալիայում և նկարազարդել Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սբ. Աստվածածին եկեղեցու որմնանկարները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ղազախստանում (1971թ., երկու անգամ), Մոսկվայում (1989թ., 1990թ.), Սիդնեյում (1992թ., 1993թ.), Փարիզում (1998թ., 2001թ.), Երևանում (2011թ., երկու անգամ, 2012թ.): Նրա աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում, Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում: 1998թ-ից ՅՈՒՆԵՍԿՈ-ի նկարիչների միության անդամ է: 1993թ. արժանացել է ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի: