Zark Foundation

Ֆրանց Սիմոնյան

Ֆրանց Սիմոնյան

Քանդակագործ

Ծնվել է 1935թ. ապրիլի 29-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1956թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1961թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1983-88թթ եղել է Հայաստանի նկարիչների միության քանդակի բաժանմունքի, 1983-90թթ` գեղարվեստական խորհրդի նախագահը, 1983թ-ից` Երևանի քանդակագործության կոմբինատի գլխավոր նկարիչը: 1974-83թթ դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1980թ-ից` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է մոնումենտալ-դեկորատիվ հուշարձաններ` «Գրիֆոններ» (1972թ., բրոնզ, Երևան), «Մուտք` Հայաստան» (1978թ., կոփածո ալյումին, Երևան), «Զանգակ» (1979թ., կոմպոզիցիա, տուֆ, Երևան), դիմաքանդակներ` «Էմմա Ծատուրյան» (1998թ., գրանիտ, բրոնզ, Երևան), բարձրաքանդակներ` «Խաչելություն» (2001թ., բրոնզ) և այլն: Կատարել է ներքին և արտաքին ձևավորումներ` Երևանի պետական համալսարանում` հարթաքանդակներ (1981թ.), Սամարայի մետրոպոլիտենում մոնումենտալ կոմպոզիցիաներ (1988-90թթ), Կրասնոյարսկի երկրամասի «Կուրեյջրէկի» շինարարական համալիրում և վարչական շենքում` բարձրաքանդակներ (1991-92թթ):