Ծնվել է Շուշիում: 1903թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը: 1903-21թթ աշխատել է Բաքվում և այլ քաղաքներում, 1921թ-ից` Երևանում: 1930-37թթ եղել է Քանաքեռշինի ճարտարապետական բաժնի վարիչը: Նրա նախագծերով Բաքվում կառուցվել են բնակելի թաղամաս, երկաթուղային ուղեկամուրջներ, գանձատունն ու հարկային պալատը, Բանվորական տունը, Գրոզնիում` բնակելի տներ, երկաթբեկոնե կամուրջ Սունժա գետի վրա, Արմավիրում` հայկական եկեղեցի, Կիսլովոդսկում` ամառանոցներ, Ղզլարում` հիվանդանոց և ամբուլատորիա, Երևանում` Քանաքեռի ջրէկի վարչական և բնակելի շենքերը, Հայջրտնտեսության նախարարության բնակելի շենքը, Քեթրանի (այժմ` ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղ) ջրանցույցը: 1917-21թթ դասավանդել է Բաքվի, 1922-37թթ` Երևանի ուսումնական հաստատություններում: Մահացել է Երևանում: