Zark Foundation

Ֆրենկ Գասպարյան

Ֆրենկ Գասպարյան

Գեղանկարիչ

22 դեկտեմբեր, 1941 - 13 մայիս, 2018

Ծնվել է Երևանում: 1958թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը և ընդունվել Մոսկվայի Ստրոգանովի անվան ուսումնարանի մոնումենտալ գեղարվեստի բաժին: 1966-69թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1972թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Աշխատանքներից են՝ «Ինքնադիմանկար» (1972թ.), «Հրաշալի Քրիստինայի նկարը» (1976թ.), «Հոր և որդու զրույց» (1981թ.), «Արևածագ» (1984թ.), «Սոչի» (1984թ.), «Բնանկար» (1984թ.), «Եղեգնաձոր» (1988թ.), «Նոյ» (1991թ.) և այլն: 1986թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ռիգայում (1978թ.), Երևանում (1979թ., 1997թ.), Վարշավայում (1981թ.), Վառնեում (1983թ.), Բեռլինում (1989թ.), Պրահայում (1993թ.), Համբուրգում (1994թ.), Մոսկվայում (2001թ.), Դուբայում (2002թ.): Մահացել է Երևանում: