Ծնվել է 1937թ. հուլիսի 28-ին, Փարիզի արևմտյան արվարձաններից մեկում: Հայրը եղել է հրեա, ով 1925թ. «Ֆանֆան Տյուլպան» 8-մասանոց կինոսերիալի սցենարն է գրել: Մայրը ռուսահայ էր` Եկատերինա Աղաջանյանը, նույնպես գրող, ում շնորհիվ նա որպես քրիստոնյա մկրտվել է և պատերազմի ժամանակ փրկվել փարիզաբնակ շատ հրեաներին սպասող դառը ճակատագրից: Առաջին ֆիլմերը նկարահանել է Ֆրանսիայում: Հեղինակել է բազմաթիվ ֆիլմեր` հիմնականում կոմեդիա: Էպիզոդիկ դեր է կերտել «Կրկնօրինակողը» (2006թ.) ֆիլմում: Որպես ռեժիսոր հանդես է եկել այնպիսի հանրահայտ ֆիլմերում, ինչպիսիք են` «Խաղալիք» (1976թ.), «Անհաջողակները» (1981թ.), «Հայրիկներ» (1983թ.), «Փախստականները» (1986թ.), «Երեք փախստական» (1989թ.), «Յագուար» (1996թ.), «Ընթրիք հիմարի հետ» (1998թ.), «Քամելեոն» (2001թ.), «Ինքնասացը» (2008թ.) և այլն: Հեղինակել է ավելի քան 30 ֆիլմերի սցենարներ: 1990-ականների կեսերից բնակվում է Լոս Անջելեսում և բացարձակ մեկուսացման մեջ ստեղծագործում: Սցենարը պատրաստ լինելուն պես մեկնում է Փարիզ` նկարահանելու: